Մաքսային ձեւակերպման հարցով զիջումների ենք հասել վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ձեռնարկատեր Գրիգոր Ազատյանը:

Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ հայտարարվել է, որ ձեւակերպումը կիրականացվի հատավճար համակարգով, սակայն այդ ամենն արվում է, որպեսզի ապրանքների գների աճ չլինի, իսկ որոշ ապրանքների գներ կարող են նույնիսկ նվազել:

«Այսօր ես անձամբ կգնամ եւ մաքսային ձեւակերպում կանեմ, որպեսզի ստուգեմ՝ փոխվել է ինչ-որ բան, թե՝ ոչ: Հարցը, թե արդյոք տնտեսվարող սուբյեկտներին կվերադարձվի վճարված տարբերությունը մաքսային ձեւակերպման համար, մնում է քննարկման փուլում»,-նշեց նա: 

Ակցիայի մեկ այլ մասնակից կասկած հայտնել ՝ կապված այդ տեղեկության ճշմարտացիության հետ, նշելով, որ փոփոխություններ դեռ չկան:

Եվս մեկ մասնակից՝ Կարինե Գեւորգյանը, հավելեց, որ եթե արդյունքում տոկոսադրույքները բարձրանան 100 դրամով, ապա դա ընդունելի փոփոխություն է: «Սակայն եթե պարզվի, որ դրանք բարձրացել են ավելի շատ, ապա ձեռնարկատերերը վաղը կրկին կհավաքվեն եւ բողոքի ակցիա կանցկացնեն»,-եզրափակեց նա: