Դիլիջան քաղաքում` կոմպոզիտորների պանսիոնատի տարածքում մայիսի 21-ին հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.07-ին, մարվել`12.17-ին:

Այրվել է երկհարկանի քոթեջի երկրորդ հարկի խոհանոցն ու ննջասենյակը, ընդհանուր` 60 քմ  եւ քոթեջի տանիքը` 121 քմ մակերեսով: