Մայիսի 20-ին՝ ժամը 11.42-ին  տեղեկատվություն է ստացվել, որ ԱԻՆ փրկարար ծառայություն մայիսի 20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մարգարյան փողոցի թիվ 20/2 շենքի  41-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) եւ փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Ազգականների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող (ոտքի կոտրվածք), 85-ամյա Լենա Օխիկյանը, որին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: