ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում եւ վերադառնալ բանակցություններին:

Պոմպեոն նման հայտարարությամբ հանդես է եկել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հունական ERT հեռուստաալիքին:

«Պետք է ասեմ, որ բռնությունը, որը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, պետք է դադարեցվի: Բոլոր կողմերը պետք է իրենց ներդրումն ունենան կարգավորման գործում »,-ասել է Պոմպեոն: