Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնին:
Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետեւանքների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության նախնական արդյունքները:
Պաշտպանը հորդորել է ԿԽՄԿ ներկայացուցչին աշխատանքներ տանել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախի խաղաղ բնակչության մարդասիրական կարիքների գնահատման ուղղությամբ եւ ցուցաբերել հասցեական աջակցություն: Ա. Բեգլարյանը կարեւոր է համարել միջազգային կառույցների համարժեք ու օպերատիվ արձագանքը մարդու իրավունքների եւ մարդասիրական առկա մարտահրավերներին:





























