Սաուդյան Արաբիան մեծ մտահոգությամբ է հետեւում ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների զարգացմանը։

«Սաուդյան Արաբիայի թագավորությունը հայտարարել է, որ մեծ մտահոգությամբ է հետեւում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրավիճակին զարգացմանը, կառավարությունը երկու կողմերին կոչ է արել կրակը դադարեցնել եւ հակամարտությունը կարգավորել խաղաղ միջոցներով ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւերի հիման վրա»,- հայտնում է AlKhaleej Today պորտալը։