Թուրքիան հատել է եւս մեկ սահման: Այժմ ռազմական գործողություններ են տեղի ունենում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Նիդերլանդներն ու ԵՄ-ն լռում են: Այդ մասին ասվում է Նիդերլանդների «Քրիստոնեական միություն» կոալիցիոն կուսակցության հայտարարության մեջ:
«Ավելի վաղ Թուրքիան մասնակցել է Սիրիայում քրդերի վրա հարձակման, Լիբիային զենք մատակարարելու էմբարգոն խախտելու եւ թուրք-հունական հակամարտության էսկալացիայի մեջ: Եւ այժմ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան սպառնում է Հայաստանին: Դա արվում է ռազմական հռետորաբանության եւ ռազմական միջոցների օգնությամբ: ChristenUnie-ն համարում է, որ Նիդերլանդներն ու Եվրամիությունն արդեն պետք է զբաղեցնեն հստակ դիրքորոշում եւ ձեռնարկեն միջոցներ:
Անցած կիրակիից Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տեղի են ունենում դաժան մարտեր Լեռնային Ղարաբաղում, որտեղ հայեր են բնակվում:
Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարությունները կասկածի տեղիք չեն թողնում. նա վրեժ է ցանկանում լուծել եւ ձգտում է գրավել տարածաշրջանը, որը խորհրդային շրջանում եղել է Խորհրդային Ադրբեջանի մասը:
Սեպտեմբրի 27-ին երկիրը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի գյուղերի վրա: Ներկայում կրակի տակ է գտնվում նաեւ Հայաստանի սահմանամերձ տարածքը, որն անգամ սահմանամերձ չէ Լեռնային Ղարաբաղին:
Հայաստանում հայտարարվել է զորահավաք: Մենք տեսնում ենք ցնցող կադրեր, որոնցում մարդին հրաժեշտ են տալիս իրենց ընտանիքներին, լսում են դաժան մարտերի մասին եւ ստանում ցավալի հաղորդագրություններ զոհերի վերաբերյալ: Դա լուրջ ողբերգություն է, որը շատ մտահոգում է մեզ:
Ի սկզբանե Թուրքիան ստանձնել է Ադրբեջանի դաշնակցի դերը: Նա չի սահմանափակվել հռետորաբանությամբ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատում է, որ Թուրքիան ուղարկել է սիրիացի ջիհադիստներին տարածաշրջան: Հայաստանը հաղորդել է, որ հայկական կործանիչը խոցվել է Թուրքիայի կողմից:
Հայաստանի նկատմամբ Թուրքիայի այդ թշնամությունը հիշեցնում է Հայերի ցեղասպանությունը, որը Թուրքիան գործել է ավելի քան հարյուր տարի առաջ, երբ կես միլիոն հայեր են սպանվել Օսմանյան կայսրությունում: Հայերը մտահոգվում են, որ հերթական անգամ վտանգված է իրենց ժողովրդի եւ երկրի գոյությունը:
Պարզ է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիան պետք է վճռական կերպով դատապարտվի Նիդերլանդների, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից: Սակայն նրանք դրսեւորում են զսպվածություն եւ զգուշավորություն Թուրքիայի հնարավոր արձագանքի նկատմամբ: Չէ որ վերջինս կարող է հրաժարվել ԵՄ-ի հետ փախստականների մասին համաձայնագրից, որի շնորհիվ վերջին տարիներին Եվրոպայում ժամանել է շատ ավելի սակավաթիվ փախստական:
Մի քանի եվրոպական առաջնորդներ պնդում են անհապաղ հրադադարի մասին: Նրանցից շատերը չեն նշում մեղավորներին, անգամ Նիդերլանդների կառավարությունը:
Ամեն դեպքում Ադրբեջանին ու Թուրքիային դա չի մտահոգում: Թուրքիայի առաջնորդ Էրդողանը միտված է պատերազմել ոչ պակաս, քան իր ադրբեջանցի գործընկերը: «Ամբողջ սրտով» նա Ադրբեջանի կողմից է: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է դադարեցնի ադրբեջանական տարածքի օկուպացիան: Ուստի տատանումների համար պատճառներ չկան:
Ֆրանսիան ճանաչել է Ադրբեջանի ագրեսիան եւ Թուրքիայի միջամտությունը: Նիդերլանդներն արդեն վաղուց պետք է հետեւեն այդ օրինակին դրանից բխող հետեւանքներով: Նախ կարեւոր է վճռական կերպով դատապարտել Ադրբեջանին եւ Թուրքիային Եվրամիության ու ՆԱՏՕ-ի շրջանակում, եւ կոչ անել դուրս բերել զորքերը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի սահմաններից:
Եթե երկիրը դա չանի, պետք է հետեւեն լուրջ տնտեսական պատժամիջոցներ:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցությունն անհրաժեշտ է դադարեցնել: Թուրքիայի դեպքում մենք պետք է արհամարհենք ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի սկզբունքը, համաձայն որի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի պատերազմը նշանակում է պատերազմի ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրների համար: Թուրքիան պետք է հասկանա, որ եթե նա չդադարեցնի ագրեսիան, չի կարող հավակնել նԱՏՕ-ի աջակցությանը:
Թուրքիան պարբերաբար հատում է կարմիր գիծը, ինչը հանգեցնում է ողբերգական հետեւանքներ, որն է հղի է դրամատիկ հետեւանքներով: Թող այդ աղետալի պատերազմը դառնա վերջին կաթիլը»:





























