Մեկ շաբաթ առաջ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի պահանջների պատճառով բռնկվել է հերթական տեղական հակամարտությունը: Բաքուն հայտարարել է իր վճռոշորության մասին մեկընդմիշտ վերադարձնել «օկուպացված» հողերի նկատմամբ վերահսկողությունն ու սկսել պատերազմ ընդդեմ Հայաստանի, գրում է Modern Diplomacy-ն:

«Չնայած պատմական լարվածության Բաքվի եւ Երեւանի միջեւ՝ ռազմական գործողությունները եղել են անսպասելի միջազգային հանրության համար: Միեւնույն ժամանակ Թուրքիան անմիջապես աջակցել է Ադրբեջանի գործողություններին, ինչն, ըստ ամենայնի, ներշնչել է վստահություն Ադրբեջանի ղեկավարության շրջանում, որը համարել է, որ կապահովի անխոչընդոտ հաղթանակ հայկական զորքերի նկատմամբ»:

ՆԱՏՕ-ի անդամ, տարածաշրջանում հզոր պետության՝ Թուրքիայի աջակցությամբանսպասելի հարձակումը այդուհանդերձ թույլ չի տվել ադրբեջանցիներին հաստատել լիարժեք վերահսկողություն Լեռնային Ղարաբաղում: Ի՞նչն այնպես չէ թուրք-ադրբեջանական քարոզարշավում:

Հայտնի ԶԼՄ-ները բազմիցս հայտնել են, որ Թուրքիան ուղարկել է վարձկաններ Սիրիայից եւ Լիբիայից ադրբեջանական զորքերի կողմից պայքարելու համար: Սակայն փորձը ցույց է տվել, որ այդպիսի խմբերը ընդհանուր ոչինչ չունեն բարոյական արիության եւ պրոֆեսիոնալ ռազմական պատրաստվածության հետ: Սիրիացի վարձկանները օբյեկտիվորեն ցանկություն չունեն հասնել հաջողության Լեռնային Ղարաբաղում մարտի դաշտում: Նրանց ավելի շատ հետաքրքրում է փողը, որը նրանք ստանում են Թուրքիայից Ադրբեջանի կողմից կռվելու համար:

Դեռ ավելին, վարձկանների օգտագործումը չարդարացված հարված է Բաքվի իմիջին: Ինչպես երեւում է, Ալիեւը օգտագործում է պայքարի նույն կեղտոտ եւ անօրինական միջոցները, որոնք Էրդողանն օգտագործել է Սիրիայում, Լիբիայում եւ Արեւելյան Միջերկրական ծովում:

Ամբողջովին հույսը դնելով Թուրքիայի աջակցությանը՝ Ադրբեջանը ռիսկի է դիմում բախվել Հայաստանի դաշնակիցների ադեկվատ պատասխանին, որին Բաքվի զինված ուժերը հազիվ թե կարողանան հակազդել: Ռազմական գործողությունների գոտում հայկական «ընկերների» ներխուժումը կլիներ թուրքական միջամտությունը խորացնելու ուղիղ ճանապարհ եւ կտաներ մինչեւ խոշորամասշտաբ հակամարտության հետագա էսկալացիան: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը չէր ցանկանա, որ իր երկիրը դառնար տարածաշրջանային հակառակորդների միջեւ դաժան պայքարի էպիկենտրոնը:

Էսկալացիան, ոչ ցանկալի զոհերն ու միջազգային մեկուսացումը բնավ ողջ ցանկը չէ, ինչին կարող է հանգեցնել Բաքվի ագրեսիան ընդդեմ Երեւանի: Կարճ ժամանակ անց դա կհասկանան ադրբեջանցի զինվորականները, որոնք արդեն կրում են կորուստներ եւ էլ ավելի հաճախ կասկածում Լեռնային Ղարաբաղում արագ պատերազմի հաջողության մեջ: Նրանց պարզապես պետք է դիտել իրենք գլխավոր դաշնակից Թուրքիային, որն արդեն դարձել է վտարյալ պետություն աշխարհի բոլոր երկրներում»: