Բրիտանիայի վարչապետ Բորիս Զոնսոնը վստահություն է հայտնել, որ կորոնավիրուսով վարակված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կապաքինվի եւ կստանա հնարավոր լավագույն բուժօգնությունը, հաղորդում է Reuters-ը:
«Վստահ եմ, որ ԱՄՆ նախագահը կապաքինվի: Նա ստանում է լավագույն բժշկական օգնությունը... նկատի ունեմ, ամենակարեւորը, որպեսզի նա հետեւի իր բժշկի խորհուրդներին: Նա հիանալի բժշկական խորհրդատվություն է ստանում»,- ասել է Բրիտանիայի վարչապետը BBC-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ինքը` Բորիս Զոնսոնը, եւս վարակվել էր կորոնավիրուսով եւ հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում: Նրա խոսքով` ինքը լիովին ապաքինվել է եւ չի տառապում կորոնավիրուսի, այսպես կոչված, «երկարատեւ ախտանիշներից»:





























