«Ավրորա 2017» միջազգային մրցանակի դափնեկիր, Նուբայի լեռներում Mother of Mercy հիվանդանոցի վիրաբույժ Թոմ Քաթինան աջակցությոն է հայտնել Արցախի եւ Հայաստանի բնակիչներին ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի եւ Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի կապակցությամբ:

«Հարգելի Արցախի եւ Հայաստանի բնակիչներ, մենք գիտենք, թե ինչի միջով եք դուք անցնում, եւ աղոթում ենք ձեզ համար ամեն օր: Պարզապես ամուր կացեք եւ իմացեք, որ մենք ձեզ հետ ենք: #ArtsakhStrong #ArmeniaStrong»,-ասել է Քաթենան թվիթերյան տեսաուղերձում: