Իսրայելի պաշտպանության նախարարը մեղադրել է Թուրքիային տարածաշրջանն ապակայունացնելու եւ խաղաղապահ ջանքերին հակազդելու մեջ, հաղորդում է Reuters-ը:
Պաշտպանության նախարար Բենի Հանցը բնութագրել է Թուրքիային եւ Իրանին որպես «խաղաղության աջակցումը հերքողներ եւ տարածաշրջանային ագրեսիան սատարողներ»: Վկայակոչելով Սիրիայի հյուսիսում եւ Արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները, ինչպես նաեւ նրա միջամտությունը Լիբիայում եւ ՀԱՄԱՍ-ի հետ շփումները՝ Հանցն ասել է. «Այդ ամենը վանում է կայունությունից»: «Անշուշտ, Թուրքիայի մասին հարցը շատ կարեւոր է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է»,-ասել է Հանցը: «Ուստի մենք պետք է ուսումնասիրենք բոլոր տարբերակները, որոնք ունենք, եւ փորձենք ազդել նրանց վրա միջազգային ճնշման եղանակով»:





























