Իրանի նախագահ Հասան Ռոհանին ամբողջ երկրին եւ կառավարությանը մոբիլիզացիայի կոչ է արել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար, փոխանցում է Tasnim-ը։
Նա նշել է, որ կորոնավիրուսի մուտացիայի եւ երկրում COVID-19-ի դեպքերի թվի աճի հետ կապված, ինչպես նաեւ երկրի առողջապահության նախարարության եւ կորոնավիրուսի օպերատիվ շտաբի առաջարկությամբ, նոյեմբերի 21-ից ամբողջ երկրում տարբեր քաղաքներում մտցվելու են լուրջ սահմանափակումներ։




























