Թբիլիսիում զինված տղամարդը ներխուժել է Ծերեթելի պողոտայում գտնվող միկրոֆինանսական կազմակերպության շենք, ենթադրաբար մի քանի մարդ պատանդ է վերցվել, հայտնում է «Sputnik-Վրաստան»-ը:

Այս պահին ամբողջ տարածքը շրջափակված է ոստիկանության կողմից: Դեպքի վայր է ժամանել Թբիլիսիի պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեն: Վրաստանի ՆԳՆ-ն դեռ պաշտոնական մեկնաբանություններ չի տալիս:

Կա վարկած, որ պատանդառուների վարկը չէր հաստատվել միկրոֆինանսական կազմակերպության կողմից:

Ոստիկանությունը մոբիլիզացվել է Թբիլիսիի Ծերեթելիի պողոտայի վրա: Ըստ նախնական տեղեկությունների` զինված տղամարդը ներխուժել է միկրոֆինանսական կազմակերպություններից մեկի գրասենյակ: Ոստիկանության աշխատակիցները շրջափակել են դեպքի վայրը: Այս փուլում տեղում ոստիկաններ են մոբիլիզացվել, անհրաժեշտ հրատապ միջոցառումներ են ձեռնարկվում: Ներքին գործերի նախարարությունը լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է անում հետեւել անվտանգության միջոցառումներին, զերծ մնալ դեպքի վայրում տեղի ունեցողի մասին չճշտված տեղեկատվություն տարածելուց: