Ուկրաինան շարունակում է զինամթերք մատակարարել Վրաստան։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Կոնովալյուկը, որը գլխավորում էր 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո ստեղծված Վրաստան ուկրաինական զենքի մատակարարումների հանգամանքները հետաքննող Գերագույն Ռադայի հանձնաժողովը։

«Յուշչենկոյի ու Սահակաշվիլու զենքի բիզնեսը շարունակվում է,- հայտարարել է պարոն Կոնովալյուկը։- Ուկրաինան „Ուկրսպեցէքսպորտ“ պետական ընկերության միջնորդությամբ շարունակում է զինամթերք եւ ռազմական տեխնիկա մատակարարել Վրաստան»։

Նրա տվյալների համաձայն, հոկտեմբերին, մասնավորապես, ենթադրվում է Վրաստանին փոխանցել «Օպլոտ» Տ-84 տեսակի 12 նոր հրասայլեր, որի դիմաց Թբիլիսին արդեն 45 մլն. գրիվնա (5,6 մլն. դոլար) է փոխանցել։ «Բացի այդ, Ուկրաինան նախատեսում է Վրաստան մատակարարել տասը հատ Տ-72 հրասայլեր, 3 հատ БТР-80 զրահամեքենաներ, 20 հատ „Իգլա-1“ հակազենիթային հրթիռային կայանքներ, 40 հատ „Ստրելա“ տեսակի հակազենիթային հրթիռային կայանքներ, , ինչպես նաեւ ՌՊԳ-7 տեսակի հակատանկային նռնականետների ու 125 միլիմետրանոց „Կոմբատ“ հակատանկային հրթիռների համար նախատեսված արկերի խմբաքանակ։ Նա խորհուրդ է տվել, որպեսզի իրավապահ մարմինները անտեսեն նրա հանձնախողովի աշխատանքի արդյունքները, քանզի, ըստ նրա, ուկրաինական իշխանության վերնախավը շահագրգռված չէ հետաքննության անցկացմամբ։

»Նախագահ Յուշչենկոն ճնշում է գործադրում զենքի ապօրինի առեւտրի փաստերի քննման վրա,- ասել է պատգամավորը։- Քննիչները, որոնք զբաղվում են զինամթերքի ապօրինի արտահանման գործերով, չեն թույլ տալիս աշխատել եւ հեռացնում են աշխատանքից։ Այս մասին հայտնում է «Կավկազ-պրես» գործակալությունը։