Այս պահին ընթանում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ։ Այս մասին հայտնում է ArmLur.am–ը:

Կայքի տեղեկություններով, ներսում թեժ քննարկումներ են, որը կապ ունի այսօր Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հետ։

Դրան զուգահեռ նկատենք, որ այս պահին ոստիկանների կողմից ուժեղացված հսկողություն է իրականացվում կառավարական առանձնատան, կառավարության եւ խորհրդարանի շենքերի առջև։