Թրամփի կողմնակիցները հավաքվել են Վաշինգտոնում՝ որպես ընտրությունները չեղարկելու փորձերի տապալումից հետո աջակցության նշան, հայտնում է Fox News-ը:
Նրանք դրոշներով ու Թրամփի նախընտրական քարոզարշավի կեպիներով հավաքվել են Սպիտակ տան դիմաց՝ վանկարկելով «Եւս չորս տարի» եւ «Դադարեցրեք գողությունը»:
Միջոցառման կազմակերպիչները ակնկալում են, որ 15 000 մարդ ներկա կլինի միջոցառմանը: Դրանից հետո մասնակիցները պետք է երթով շարժվեն դեպի Գերագույն դատարանի շենք:
Թրամփը, ով այդ ժամանակ պետք է մեկներ ֆուտբոլային խաղի Ուեսթ Փոյնթում, հաճելիորեն զարմացել է այս եւս մեկ աջակցության ցուցադրումից:
«Օհ, հազարավոր մարդիկ են հավաքվել Վաշինգտոնում, որպեսզի պայքարեն գողությունը դադարեցնելու համար: Ես չգիտեի այս մասին, բայց կտեսնեմ նրանց»,- այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահը:





























