Լիտվայի իշխանությունները կոչ են արել երկրի բնակիչներին մնալ տանը երեք շաբաթ՝ սկսած չորեքշաբթվանից՝ փորձելով հաղթահարել երկրում կորոնավիրուսի տարածումը, հաղորդում է Reuters-ը:
Ընդամենը վեց շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից տուժած ԵՄ երկրների ցանկում Լիտվան տեղափոխվել է 18-ից 3-րդ հորիզոնական:
Այսուհետ թույլատրվում է տնից դուրս գալ միայն աշխատանքի մեկնելու, անհրաժեշտ գնումներ կատարելու, հիվանդներին խնամելու եւ հուղարկավորությանը մասնակցելու համար: Թույլատրվում են նաեւ համատեղ զբոսանքները միեւնույն տնային տնտեսության անդամների համար, հայտարարել է Լիտվայի վարչապետ Իգրիդա Շիմոնիտեն:
Կփակվեն ոչ առաջին անհրաժեշտության բոլոր խանութներն ու կարգելվի հյուրընկալումը տանը:
Կիրակի օրվա դրությամբ Լիտվայում հաղորդվել է 1 178 կորոնավիրուսի դեպքի մասին 100 000 բնակչության թվով վերջին երկու շաբաթվա ընթացքում, ինչը երեք անգամ ավելին է, քան 100 000-ի թվով 340 դեպքը, երբ նոյեմբերի 4-ին հայտարարվել էր մասնակի լոքդաուն:





























