«Սերտ» կամ «մոտ» իմաստով հիերոգլիֆը Ճապոնիայում անցնող 2020-ի խորհրդանիշ է ընտրվել: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ճապոնիայի հիերոգլիֆիկ հմտությունների ստուգման ֆեդերացիան, որն անցկացնում է համապատասխան քվեարկությունը երկրի բնակչության շրջանում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

1.3 մետրը 1.5- մետրի վրա ճապոնական ավանդական թղթի վրա հիերոգլիֆը գրել է Կիոտո հնագույն ճապոնական մայրաքաղաքում գտնվող բուդդայական «Մաքուր ջրի տաճարի» վանահայր Սեհան Մորին, ով տարվա գրաֆիկական խորհրդանիշը որոշելու մրցույթների գլխավոր նախաձեռնողներից է: Այս միջոցառումը ուղիղ հեռարձակել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:

Այս հիերոգլիֆի` որպես տարվա խորհրդանիշ ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Ճապոնիայում կորոնավիրուսի համավարակի ֆոնին տարածվել է «միցո նո միցու» արտահայտությունը, որը գրվում է «երեք» եւ «մոտ» հիերոգլիֆներով: Այն «վատ օդափոխությամբ փակ տարածքներ», «մարդկանց մեծ քանակությամբ նեղ տարածքներ» եւ «սերտ շփումներ մարդկանց միջեւ» երեք արտահայտությունների կրճատ տարբերակն է: Դրանք բոլորը պարունակում են նշված հիերոգլիֆը:

Հենց այս երեք բաներից են Ճապոնիայի իշխանությունները խնդրում խուսափել համավարակի ամբոողջ ընթացքում: Այս արտահայտությունը պաշտոնյաները հաճախ են օգտագործում մամուլի ասուլիսների ժամանակ, իսկ քաղաքներում կարելի է բազմաթիվ պաստառներ հանդիպել, որոնց վրա կանխարգելիչ միջոցներին հետեւելու կոչ անող «միցու նո միցու» արտահայտությունն է: