ՅՈԻՆԵՍԿՕ-ն հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-Ռուսաստան Մենդելեեւի անվան հիմնարար գիտությունների համաշխարհային մրցանակի 2021 թվականի հայտադիմումների ընդունելություն:

Մրցանակը շնորհվելու է առաջին անգամ, լինելու է ամենամյա. մրցանակային ֆոնդը 2 դափնեկիրների համար կկազմի 250.000 ԱՄՆ դոլար:

Այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ՅՈԻՆԵՍԿՕ-ի կայքից հետեւյալ հղմամբ: 

Թեկնածուները մինչեւ 2020 թվականի մարտի 5-ն իրենց տվյալները պետք է ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին: Հայտերը պետք է ներկայացվեն անգլերենով կամ ֆրանսերենով: