Մարոկկոյի իշխանությունները կասեցրել են Ռաբատում բողոքի ցույցը՝ ընդդեմ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման:
Դեպի Պառլամենտի հրապարակ տանող գլխավոր պողոտայում պաղեստինամետ իրավապաշտպան կազմակերպությունների խումբը որոշել էր նստացույց անցկացնել, կենտրոնացվել էին ոստիկանական ուժեր՝ ջրցան մեքենաների աջակցությամբ: Ոստիկանությունը ցուցարարներին թույլ չի տվել հրապարակ մտնել, հաղորդում է Reuters-ը:
Իսրայելում մոտ 1 միլիոն հրեա Մարոկկոյից է, եւ անցյալ տարի 70 000-ը այցելել է թագավորություն, որը հրեական համայնքը ճանաչում է որպես իր ազգային ինքնության բաղկացուցիչ մաս:
Տեղական ինքնակառավարման մարմինների աղբյուրը նշել է, որ բողոքի ցույցը չի արտոնվել՝ COVID-19-ի հետ կապված արտակարգ իրավիճակի պատճառով:
Գործարքի առանցքային տարրը ԱՄՆ-ի կողմից Արեւմտյան Սահարայի նկատմամբ Մարոկկոյի ինքնիշխանության ճանաչումն էր:
Մարոկկոյի հիմնական քաղաքական կուսակցությունները ողջունում են Իսրայելի հետ գործարքը եւ ԱՄՆ-ի կողմից Մարոկկոյի ինքնիշխանության ճանաչումը:





























