Երեքշաբթի պղնձի գինն ընկնում է կորոնավիրուսի հավավարակի աճի շուրջ մտավախությունների սրման ֆոնին, ինչը կարող է դանդաղեցնել ամբողջ համաշխարհային տնտեսության վերականգնումը, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Comex բորսայում պղնձի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.34 տոկոսով` մեկ ֆունտի (մոտ 0.45 կիլոգրամ) դիմաց հասնելով 3.5093 դոլարի:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երկուշաբթի աճուրդների արդյունքում պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամիս անց մատակարարմամբ նվազել է 0.28 տոկոսով եւ կազմել 7751 դոլար, ալյումինի արժեքը` 1.21 տոկոսով` մինչեւ 2047 դոլար, ցինկի արժեքն աճել է 1.47 տոկոսով` տոննայի դիմաց կազմելով մինչեւ 2836 դոլար:
Թրեյդերներին մտահոգում է կորոնավիրուսային համավարակի շարունակությունն աշխարհում: Միայն ԱՄՆ-ում, ըստ Reuters-ի, համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 300.000-ը:
Միեւնույն ժամանակ, ներդրողները ուշադրություն են դարձրել ոչ միանշանակ վիճակագրության վրա Չինաստանից, որը պղնձի ամենամեծ սպառողն է աշխարհում: Այդպես, նոյեմբերին երկրում արդյունաբերական արտադրությունը, ինչպես եւ սպասվում էր, տարեկան կտրվածքով աճել է 7 տոկոսով` հոկտեմբեր ամսին 6.9 տոկոս աճի համեմատ, իսկ մանրածախ վաճառքները նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել են 5 տոկոսով, մինչդեռ վերլուծաբանները 5.2 տոկոս աճ էին կանխատեսում:





























