ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է «սպառնալ Միջերկրածովյան տարածաշրջանի կայունությանը» եւ «քաոս, հակամարտություններ եւ տարաձայնություններ» է սերմանում տարածաշրջանի երկրներում:
«Միջերկրածովյան տարածաշրջանում ռուսական ազդեցության մասին» հայտարարության մեջ հեռացող պետքարտուղարը պատասխանել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին, ով, իր խոսքով, «ԱՄՆ-ին մեղադրել է քաղաքական խաղերերի մեջ» տարածաշրջանում: «Լավրովը կրկին սխալվում է փաստերի հարցում եւ փորձում է վերաշարադրել պատմությունը»,- ասել է Պոմպեոն` դատապարտելով Մոսկվայի գործողությունները Լիբիայում, Հունաստանում եւ Սիրիայում:
Նրա խոսքով` Միացյալ Նահանգները Լիբիայում «աջակցում են համապարփակ կառավարության ձեւավորմանը, որը կարող է ապահովել երկրի անվտանգությունը եւ բավարարել Լիբիայի ժողովրդի տնտեսական եւ հումանիտար կարիքները», եւ ՄԱԿ-ի հետ աշխատում են այդ նպատակին հասնելու համար: «Ռուսաստանը, մյուս կողմից, խարխլում է ներքին քաղաքականությունը Միջերկրածովյան տարածաշրջանուն, աջակցում է Սիրիայի դաժան բռնապետին եւ իր վստահված անձանց միջոցով սրում է հակամարտությունը Լիբիայում: Ո՞վ է այստեղ խաղեր խաղում»:
«Ռուսաստանը շարունակում է սպառնալ կայունությանը Միջերկրածովյան տարածաշրջանում` տարատեսակ մեթոդներ օգտագործելով ապատեղեկատվություն տարածելու, ազգային ինքնիշխանությունը խարխլելու համար եւ քաոս, հակամարտություններ եւ պառակտում սերմանելով տարածաշրջանի երկրների ներսում»:





























