Սոմալին խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Քենիայի հետ` Նայրոբիին մեղադրելով իր գործերին խառնվելու մեջ, հայտնում է AP-ն:
Այս քայլն արվել է այն բանից հետո, երբ Քենիան հաստատել էր, որ ընդունել է իր մոտ Սոմալիլենդի` Մոգադիշոյի կողմից չճանաչված անջատված պետության ղեկավարությանը:

Սոմալիի տեղեկատվության նախարար Օսման Աբուկար Դուբեն լրագրողներին հայտարարել է, որ Մոգադիշոյում քենիացի դիվանագետներին յոթ օր ժամանակ էր տրվել հեռանալու համար եւ որ Սոմալիի դիվանագետները հետ են կանչվել Նայրոբիից: «Կառավարությունն այս որոշումը կայացրել է բազմաթիվ բացահայտ քաղաքական խախտումներին եւ մեր երկրի ինքնիշխանության դեմ Քենիայի միջամտություններին ի պատասխան»,- ասել է նա: