ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչին համարում է, որ ընտրված նախագահ Ջո Բայդենը եւ փոխնախագահ Քամալա Հարիսը պետք է հնարավորինս արագ ազդարարեն COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկը:
«Անվտանգության նկատառումներով՝ ես իսկապես լիովին համոզված եմ, որ մենք պետք է սկսենք պատվաստումները հնարավորինս արագ»,-ասել է նա, հաղորդում է ABC News-ը: Նրա խոսքով՝ ինքը ցանկանում էր տեսնել Բայդենին «լիովին պաշտպանված, երբ կստանձնի նախագահի պաշտոնը հունվարին»:
Նա նշել է, որ, չնայած նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, դեռեւս ունի վիրուսի հակամարմիններ, որոնք կպաշտպանեն նրան առնվազն մի քանի ամսվա ընթացքում, նա նաեւ պետք է սկսի պատվաստումները «կրկնակի վստահ լինելու համար»: Թրամփը հոսպիտալացվել էր COVID-19-ով հոկտեմբերի սկզբում:





























