Արդեն մի քանի ժամ է՝ հայկական սոցցանցերում մի սարսափելի լուր է դեգերում, որ կրկին մեծ թվով գերիներ ունենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Արդեն մի քանի ժամ է՝ հայկական սոցցանցերում մի սարսափելի լուր է դեգերում, որ կրկին մեծ թվով գերիներ ունենք:
Պետական ոչ մի մարմին, ոչ մի պաշտոնատար անձ չի հերքում և չի հաստատում այս լուրը:
Ի՞նչ լեզվով ձեր հետ խոսենք, քաղաքական իշխանության ղեկավարնե՛ր, որ հասկանաք։
Բեռ ունեք ստանձնած, որը չեք կրում, և հետաբար պետք է մեծ արագությամբ ամբողջ կազմով հեռանաք»,- գրել է նա:





























