Դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ճգնաժամային իրավիճակներում օպերատիվ գործունեության ծրագրերի ղեկավար Պասկալ Հունդտի հետ: Այս մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ կայքում:

«Դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Ս.Վ.Վերշինինի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ճգնաժամային իրավիճակներում օպերատիվ գործունեության ծրագրերի ղեկավար Պասկալ Հունդտի հետ: Մանրամասն քննարկվել են Ռուսաստանի եւ ԿԽՄԿ-ի փոխգործակցության հարցերը՝ շեշտը դնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների հաղթահարման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ: