Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են 50 մլն ծառ տնկել կլիմայի փոփոխության հետեւանքների դեմ պայքարի համար: Այս մասին, Le Monde թերթի հաղորդմամբ, հայտարարել է երկրի գյուղատնտեսության նախարար Ժյուլյեն Դենորմանդին:

«Իմ կարծիքով՝ անտառների վերականգնման հարցը սուր է դրված»,-ասել է նա՝ հավելելով, որ իշխանությունները պատրաստ են այդ նպատակով 200 մլն եվրո հատկացնել:

Նախարարը նշել է, որ «մեծ մարտահրավեր» կդառնա բույսերի ընտրությունը, որոնք կարող են ադապտացվել կլիմայի փոփոխության նկատմամբ, ինչպես նաեւ ծառերի տնկման համար սերմեր գտնելը:

Թե ինչ ժամկետում կիրականացվի այդ ծրագիրը, Դենորմանդին չի նշել, հաղորդում է Գազետա.ռու-ն: