ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ստիպված է տեղափոխվել կարանտին COVID-19-ով վարակվածի հետ շփման հետեւանքով. Պոմպեոյի կորոնավիրուսի թեստը դեռեւս բացասական է, հայտնել են պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Պետքարտուղարը շփվել է կորոնավիրուսով հիվանդ մարդու հետ, նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է: ԱՄՆ հիվանդությունների հսկողության եւ կանխարգելման վարչության առաջարկների համաձայն՝ նա մեկուսացել է»,-հայնտել է կառույցի ներկայացուցիչը: Վարակվածի անձը չի հրապարակվում մասնավոր տեղեկատվությունը պաշտպանելու նկատառումներով, նշում են կառույցից:
Պոմպեոն գտնվում է պետդեպարտամենտի բուժծառայության հսկողության ներքո:
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 16,7 միլիոնի, մահացել է ավելի քան 300 մարդ: COVID–19-ով է վարակվել ԱՄՆ նախագահն ու նրա ընտանիքը, ինչպես նաեւ Սպիտակ տան եւ ԱՄՆ վարչակազմի մի քանի տասնյակ աշխատակիցներ:





























