Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը վճռել է, որ Խորվաթիայի դեմ Սլովենիայի հայցը Լյուբլյանսկի բանկին խորվաթական ընկերությունների պարտքերի վերաբերյալ չի մտնում ՄԻԵԴ-ի իրավասության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Խորվաթիայի դեմ Սլովենիայի գործով իր որոշման մեջ ՄԻԵԴ-ը ձայների մեծամասնությամբ հաստատել է, որ չունի իրավասություն դիտարկել այդ գործը, եւ դա վերջնական որոշում է: Գործը վերաբերում էր տարբեր խորվաթական ընկերությունների չմարված պարտքերին Լյուբլյանսկի բանկի նկատմամբ վարկերի հիման վրա, որոնք տրամադրվել էին նախկին Հարավսլավիայի ժամանակ: Դատարանը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 33-րդ հոդվածը թույլ չի տալիս դիմորդ պետությանը պաշտպանել իրավաբանական անձի իրավունքները, որը չի որակավորվում՝ որպես ոչ պետական կազմակերպություն: Քանի որ Լյուբլյանսի բանկը ՀԿ չէ, դրա անունից չի կարող ուղղվել տվյալ հայցը»,-ասված է ՄԻԵԴ-ի հայտարարության մեջ:

Լյուբլյանսկի բանկը սոցիալիստական Հարավսլավիայի խոշորագույն բանկերից մեկն էր, իսկ խորվաթական ընկերությունների չմարված պարտքերը վերաբերում են միասնական պետության ժամանակաշրջանին:

Սլովենիայի կառավարությունը համարում է, որ Զագրեբը խոչընդոտել է պարտքերը մարելու գործընթացին խորվաթական դատարաններում դատավարությունների միջոցով: Այդ պատճառով 2016 թվականին Լյուբլյանան ուղղել էր ՄԻԵԴ-ին միջպետական հայց ընդդեմ Խորվաթիայի: Խորվաթիայի իշխանությունները հերքում են բոլոր մեղադրանքներն ու շեշտում, որ պարտատեր ընկերությունների մեծ մասը սնանկ են ճանաչվել կամ դադարել են իրենց գործունեությունն այլ պատճառներով: