Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ասել է, որ Սուլեյմանիի եւ Աբու Մահդի ալ Մոխանդեսի հիանալի հուղարկավորությունն Իրաքում ու Իրանում եղել է առաջին լուրջ «ապտակն»՝ ուղղված ամերիկացիներին, սակայն ավելի շուրջ ապտակ է ծրագրի երկարաձգումը եւ ԱՄՆ-ին տարածաշրջանից վտարումը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Այսօր՝ չորեքշաբթի առավոտյան, այաթոլա Խամենեին երկրի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ անվանել է Ղասեմ Սուլեյմանիին իրանցի ժողովրդի հերոս: «Իհարկե Սուլեյմանիին սպանողները պետք է պատասխան տան մեզ. այդ վրեժը վերջնական է»,-ասել է նա:
Այաթոլա Խամենեին ընդգծել է, որ Սուլեյմանին հաղթել է իմպերիալիզմը ինչպես կյանքի օրոք, այնպես էլ իր մահից հետո: «ԱՄՆ նախագահն ասել է, որ մենք ծախսել ենք 7 տրիլիոն դոլար տարածաշրջանում, սակայն մենք ոչինչ չենք ձեռքբերել, եւ ի վերջո, նա ստիպված էր մթության մեջ մեկնել ռազմաբազա մի քանի ժավով: Ամբողջ աշխարհը գիտի, որ Միացյալ Նահանգները չեն իրացրել իրենց նպատակները Սիրիայում, եւ, հատկապես, Իրաքում»,-նշել է նա:
«Մի հավատացեք նրանցից եւ ոչ մեկի՝ մարդկանց խնդիրները լուծելու ու երկրի ապագան կարգավորելու հաղորդագրություններին: Չի կարելի նաեւ մոռանալ նրանց թշնամանքի մասին»,-հավելել է առաջնորդը:
«Դուք տեսել եք՝ ինչ են ձեզ հետ արել Թրամփի եւ Օբամայի օրոք: Նրանք հետեւել են իրանցի ժողովրդի դեմ թշնամական քաղաքականությանը: Երեք եվրոպական երկրները եւս տածել են ծայրահեղ չարություն, ագահություն եւ երեսպաշտություն»,-ընդգծել է նա:
Նրա խոսքով, «եթե պատժամիջոցները չեղարկվեն ճիշտ, իմաստուն, իրանա-իսլամական եւ արժանապատիվ կերպով, դա պետք է արվի, սակայն հիմնականում պետք է դիտվի պատժամիջոցների չեղարկումը, ինչը ձեր նախաձեռնությունն էր»:





























