Մեծ Բրիտանիայի բնակիչները կկարողանան տոնել Սուրբ Ծնունդը մտերիմների հետ. չորս շրջանների իշխանությունները որոշել են չչեղարկել կորոնավիրուսի պատճառով սահմանված կանոնների խոստացված թուլացումը, հայտարարել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Դեկտեմբերի սկզբին հայտարարելով սահմանափակումների եռաստիճան համակարգի մասին, որը փոխարինել է ազգային լոքդաունը, Ջոնսոնը խոստացել էր դեկտեմբերի 23-27-ը թուլացնել կանոնները, թույլ տալ երեք ընտանիքներին հավաքվել տանը միասին եւ ազատ տեղաշարժվել երկրում: Սակայն կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի ֆոնին, որը, հատկապես, զգալի է Լոնդոնում, Բրիտանիայի քաղաքապետը, ինչպես նաեւ երկու ազդեցիկ բժշկական պարբերականներ ու գիտական եւ բժշկական ոլորտների մի շարք ներկայացուցիչներ կոչ են արել կառավարությոնը չեղարկել սահմանափակումների թուլացումը, որը կարող է հանգեցնել COVID-19-ի նոր բռնկման:

«Նա ցանկանում է չեղարկել մարդկանց ծրագրերը, չեղարկել Սուրբ Ծնունդը,-հայտարարել է Ջանսոնը՝ ի պատասխան լեյբորիստների առաջնորդ Քիր Սթարմերի նույնատիպ կոչին:-Ես կարող են ասել, որ այսօր առավոտյան միաձայն համաձայնություն է ձեռքբերվել կառավարության ներսում, շրջանների իշխանությունների կողմից, կուսակցությունների շրջանում, այդ թվում՝ մեր կուսակցության, որ մենք պետք է իրականացնենք ծրագրերը, քանի որ մենք չենք ցանկանում քրեականացնել մարդկանց վաղեմի պլանները: Սակայն մենք համարում ենք, որ մարդիկ պետք է այս բարդ շրջանում անձնական պատասխանատվություն ցուցաբերեն, հատկապես, երբ նրանք շփվում են տարեց ազգականների հետ»,-ասել է Ջոնսոնը:

Ուելսի եւ Շոտլանդիայի առաջին նախարարներ Մարկ Դրեյքֆորդն ու Նիկոլա Սթերջենը նույնպես խորհուրդ են տվել շրջանների բնակիչներին պահպանել առավելագույն զգուշություն: Սթերջանը նաեւ կոչ է արել հնարավորինս հանդիպել ուրիշ ընտանիքների հետ ոչ թե հինգ, այլ մեկ օր, եւ հնարավորության դեպքում չգիշերել՝ որպես հյուր: Դրեյքֆորդը հայտարարել է, որ Ուելսում Սուրբ Ծնունդը կկարողանան տոնել միասին ոչ թե երեք, այլ երկու ընտանիք, եւ որ առհասարակ «փոքր Սուրբ Ծննդյան տոնակատարությունը շատ ավելի անվտանգ է»: Իսկ Սուրբ Ծննդյան տոներից անմիջապես հետո նրանց սպասվում է կորոնավիրուսային կանոնների խստացում: