Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը դիմել է հայերին աջակցության խոսքով:
«Իմ բոլոր հայ եղբայրներին եւ քույրերին ջերմ ողջունում եմ, խոնարհվում եմ: Այժմ ծանր ժամանակներ են, բարդ՝ հուզական առումով: Պինդ կացեք: Կյանքում այդպես պատահում է: Հետո միեւնույն է արեւ կծագի: Արարատը միշտ սրտում է»,-ասել է Սոլովյովը:





























