Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, պատերազմի ժամանակ ոստիկանության կամավորական գումարտակի Լաչինի հրամանատար, ոստիկանության գնդապետ Մհեր Անտոնյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին հայտնում է 168.am-ը։

Գնդապետ Մհեր Անտոնյանը շուրջ 25 տարի ծառայում է ոստիկանությունում`շարքայինից հասնելով մինչեւ ներկայումս զբաղեցրած պաշտոնը եւ գնդապետի ուսադիրների:

Ենթադրվում է, որ վերջինիս հրաժարականը պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով: