Հինգշաբթի առավոտյան պղնձի գինը թանկանում է ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի (ԴՊՀ) նիստից հետո եւ դոլարի թուլացման ֆոնին՝ վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է Փրայմը:
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 0,3 տոկոսով՝ մեկ ֆունտի (մոտ 0,45 կգ) դիմաց մինչեւ 3,58 դոլար:
Սակարկությունների արդյունքներով Լոնդոնի մետաղների բորսայում մեկ տոննա պնձի գինն աճել է 0,69 տոկոսով՝ մինչեւ 7836 դոլար, ալյումինի գինը՝ 0,27%-ով՝ 2035 դոլար, ցինկի գինը՝ 0,62%-ով՝ 2832 դոլար մեկ տոննայի դիմաց:
Չորեքշաբթի կարգավորիչը սպասելիորեն պահպանել է առանցքային տոկոսադրույքը 0-0,25 տոկոսի մակարդակում՝ կանխատեսելով, որ ցուցանիշը կմնա այդ մակարդակում 2020-2023 թվականներին: ԿԲ-ն եւս ծրագրում է շարունակել ակտիվների գնումը ամսական 120 միլիարդով: ԱՄՆ դաշնային պահուստների համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելն ավելի ուշ հայտարարել է, որ կարող է կոնգրեսի կողմից երկրի ՀՆԱ հավելյալ խթանում պահանջվել:
Ավելի վաղ դոլարի ինդեքսը նվազել է 90 կետով՝ ամենացածր ցուցանիշը 2018 թվականի ապրիլի 20-ից:





























