ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի նահանգապետ Ջինա Ռայմոնդոն քննադատության ալիք է արժանացել այն բանից հետո, երբ բարում լուսանկարվել է մեկ բաժակ գինիով, հայտնում է Fox News-ը:

Ամերիկացի օգտատերերը Ռայմոնդոյի գործողությունները կեղծավոր են համարել` հաշվի առնելով, որ չորս օր առաջ նա Ռոդ-Այլենդի բնակիչներին հորդորում էր մնալ տանը, բացառությամբ գործունեության հիմնական  տեսակների, եւ անընդհատ դիմակ կրել այն մարդկանց ներկայությամբ, որոնց հետ նրանք միասին չեն ապրում:

Ընդ որում, համացանցի որոշ այլ օգտատերեր հայտարարել են, որ նահանգետը որեւէ իրավախախտում չի գործել եւ որ նա իրականում օգնում է փոքր բիզնեսին:

Նշվում է, որ նահանգապետի գրասենյակում այս տեղեկատվությունը դեռ չի մեկնաբանել: