Ուրբաթ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հրապարակավ կպատվաստվի կորոնավիրուսի դեմ, հաղորդում է Reuters-ը:
Փենսը, որը գլխավորում է Սպիտակ տան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ խումբը, պատրաստ է լինել պատվաստանյութը ստացող բարձրաստիճան պաշտոնյա, որը կմեկնարկի ԱՄՆ-ում այդ շաբաթ:
Իր հերթին ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հրապարակավ կպատվաստվի հաջորդ շաբաթ: 78-ամյա Բայդենը COVID-19-ի ռիսկի խմբում է:
Բայդենը խոստացել է համավարակի դեմ պայքարը դարձնել իր գլխավոր առաջնահերթությունը պաշտոնը ստանձնելուց հետո:
Իսկ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը կպատվաստվի կորոնավիրուսի դեմ իր բժիշկների խորհրդով:





























