Գերմանիայում վերջին օրվա ընթացքում 33.777 մարդ է վարակվել կորոնավիրուսով, ինչը ռեկորդային էր համավարակի սկզբից ի վեր: Այս մասին հայտարարել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը:

Երկրում վարակվել է ընդհանուր 1.4 միլիոն մարդ: Բացի այդ, 24 ժամվա ընթացքում մահացել է 813 հիվանդ, համավարակի սկզբից ի վեր` 24 938:

Համավարակի սկզբից մինչ օրս աշխարհում գրանցվել է 74 միլիոն դեպք, վերականգնվել է 52 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 1.6 միլիոն մարդ:

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2.6 միլիոն դեպք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: