Մայրաքաղաքում նոր հանրային ավտոբուսներ կերթեւեկեն արդեն հաջորդ ամիս՝ 2021-ի հունվարի երկրորդ կեսից:

Համայնքի միջոցներով ձեռք բերված կոմպակտ դասի ավտոբուսների առաջին խմբաքանակը արդեն Երեւանում է: 2020-ին արտադրված այս ավտոբուսները համապատասխանում են մեր առաջադրած բոլոր չափանիշներին:

Երեկ կրկին համայնքային միջոցներով մրցույթ ենք հայտարարել նաեւ միջին տարողության՝ 8,5 մետր երկարության 161 հատ ավտոբուսի գնման համար: