Շվեյցարիայի Դաշնային ժողովը (խորհրդարան) օրինագիծ է ընդունել, որը թույլատրում է միասեռական ամուսնությունները, հաղորդում է ՌՒԱ Նովոստին:
Խորհրդարանի կայքում ասվում է, որ Ազգային խորհրդում (խորհրդարանի ստորին պալատ) օրենքի օգտին քվեարկել է 136 պատգամավոր, դեմ է քվեարկել 48-ը, 9-ը՝ ձեռնպահ: Կանտոնների խորհրդում (խորհրդարանի վերին պալատ) նախաձեռնությանն աջակցել է 24 պատգամավոր, դեմ է քվեարկել 11-ը, 7-ը՝ ձեռնպահ:
Օրենքի համաձայն՝ երկրում թույլատրվում են միասեռական ամուսնությունները, բացի այդ, լեյսբիական զույգերին հասանելիություն է տրամադրվում սերմնահեղուկների բանկի նկատմամբ:
Օրենքի դեմ է հանդես եկել Շվեյցարիայի Դաշնային-ժողովրդավարական միություն ուլտրապահպանողական քրիստոնեական կուսակցությունը:
2007 թվականից Շվեյցարիայում միասեռականները կարող են ձեւակերպել հարաբերությունները այսպես կոչված գրանցված գործընկերության տեսքով: Սակայն նման միությունների անդամներին թույլատրված չէ երեխա որդեգրել:





























