Օդում գերակայությունը վճռորոշ գործոն կլինի մասշտաբային պատերազմում այնպիսի գերտերությունների դեմ, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Չինաստանը, գրում է The National Interest-ը:
Օդային մարտեր վարելու եւ ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերի ոչնչացման անհրաժեշտությունը վճռորոշ կլինի երկրների դեմ հակամարտության հարցում, որոնք ունակ են հզորություն ցուցաբերել երկնքից՝ ասվում է հոդվածում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ընդ որում, հոդվածում նշվում է, որ օդում ժամանակակից պատերազմը բացարձակ այլ բնույթ կկրի, որը կտարբերվի Իրաքում կամ Աֆղանստանում հակամարտություններից: Նման պատերազմում ԱՄՆ-ն կբախվի արդեն բարձր տեխնոլոգիական հակառակորդի հետ:
«Մեր հիշողությունը կենտրոնացել է տեխնոլոգիապես հետամնաց միջավայրի պայմաններում փորձի վրա: Միայն վերջերս մենք սկսել ենք ուշադրություն դարձնել, թե ինչպես զսպել բարձր տեխնոլոգիական հակառակորդին եւ ինչպես փոխել օդուժի օգտագործման սկզբունքները»,-նշել է գեներալ-լեյտենանտ Ջոզեֆ Գաստելան՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետի տեղակալը:
Զինվորականի կարծիքով՝ չնայած գործողության հեռահար շառավղի համակարգի կարեւորությանը՝ օդից թռիչքները չափազանց կարեւոր են ցանկացած հաջողության հասնելու համար:
«Չի կարելի տարածաշրջանային օպերացիա անցկացնել միայն հրթիռների կիրառմամբ: «Փոթորիկ անապատում» (Desert Storm) օպերացիայի ընթացքում սահմանվել է 60 թիրախ, սակայն մենք առանց դժվարությամբ կարող ենք սահմանել 100 թիրախ Եվրոպայում կամ Հարավչինական ծովում օպերացիա անցկացնելու դեպքում»,-պատմել է Գաստելան:
Նա նաեւ ընդգծել է հակառակորդի հարվածներից օդանավակայանների պաշտպանության անհրաժեշտությունը:
Հոդվածի հեղինակը նաեւ հստակեցնում է, որ ցանկացած հակամարտությունում լիարժեք հաղթանակը կախված կլինի գերիշխելու եւ հաղթանակելու ունակությունից ինչպես երկրի վրա, այնպես էլ օդում՝ շնորհիվ բոլոր տեսակի զորքերի համատեղ գործողությունների:





























