ԱՄՆ առեւտրի նախարարությունն ընդունել է սահմանափակումներ ռուսական «Կոսմոս Կոմպլեկտ», «Սովտեստ Կոմպ» եւ ՌԴ քաղաքացի Իլյաս Սաբիրոցի նկատմամբ, ասվում է ուրբաթ կառավարության հրապարակած փաստաթղթի մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
78 իրավաբական ֆիզիկական անձից բաղկացած ընդարձակ ցուցակը ներառում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց Չինաստանից, ինչպես նաեւ մի շարք եվրոպական երկրներից, Պակիստանից, Մալթայից, ԱՄԷ-ից:
Առեւտրի նախարարությունը սահմանափակումներ են ընդունում, ինչպես նշել է գերատեսչությունը, անձանց եւ ընկերությունների նկատմամբ, «որոնք հիմնավորված համարվում են ներքաշված կամ ներկայացնում են նշանակալի վտանգ մասնակից լինելու գործունեությանը, որը հակասում է ԱՄՆ ազգային անվտանգությանը կամ շահերին միջազգային քաղաքականությունում»:





























