Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցամաքային սահմանը կփակվի մինչեւ հաջորդ տարվա մարտ երկու երկրներում կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով, հայտնել են Մոսկվայում հանրապետության դեսպանատնից:
«Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ադրբեջանում կորոնավիրուսովվարակված մարդկանց թվի կտրուկ աճի, ինչպես նաեւ մեր երկրի ներսում խիստ կարանտին սահմանելու կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության (Դաղստանի Հանրապետության սահման) եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ցամաքային սահմանը կփակվի մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը»,-հայտնել են դեսպանատանը:
Դեսպանատանը նաեւ խորհուրդ են տվել Ադրբեջանի քաղաքացիներին չմեկնել Դաղստան հայրենիք տեղափոխվելու նպատակով՝ հաշվի առնելով ձմռան ամիսները, անբարենպաստ եղանակը, ենթակառուցվածքի եւ կենցաղային պայմանների բացակայությունը:





























