Կորոնավիրուսային վարակի համաճարակը ծնկի է իջեցրել ԱՄՆ-ին՝ աշխարհի ամենահզոր եւ հարուստ երկրին, հաղորդում է NBC News-ը:
Միացյալ Նահանգները պարալիզացվել են երկրի պատմության մեջ ամենամեծ համաճարակաբանական ճգնաժամի առջեւ: ԱՄՆ-ում գրանցվել է 300 հազար մահ ավելի քան 15 միլիոն հաստատված դեպքերից: Ամերիկացիների հույսերը, որ երկիրը կներդնի վարակի դեմ պայքարի համար իր բոլոր հսկայական ֆինանսական եւ ինտելեկտուալ հնարավորությունները, ինչպես նաեւ տեխնոլոգիական հզորությունը, չեն արդարացել:
«Վերջին տվյալները սարսափազդու են: Դեկտեմբերի առաջին երկու օրերին ԱՄՆ-ում COVID-19-ի հետեւանքով մահերի թիվը (5157) գերազանցել է մարտին գրանցված ցուցանիշը: Գարնանը վիրուսը մոլեգնում էր հիմնականում երկրի հյուսիս-արեւելքում, հատկապես, Նյու Յորքում, այժմ մահացությունն աճում է ամենուր»,-գրում է հեղինակը:
Կորոնավիրուսի բռնկումն ազդել է համակարգային խնդիրների ամբողջ շրջանակի վրա. Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ ֆինանսավորումը, գյուղատնտեսական շրջաններում եւ աղքատ բնակավայրերում ենթակառուցվածքը քայքայվում է, անհրաժեշտ տնտեսական օգնությունը արգելակվում է օրենսդրության կողմից, բազմաթիվ ամերիկացիներ չունեն նաեւ բժշկական ապահովագրություն, հասարակությունը քայքայվում է մշակութային պատերազմի եւ «ցեղամիջյան թշնամանքի» պատճառով, նշում են լրագրողները:





























