Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Իսրայելում առաջին քաղաքացին է, որը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության դեղամիջոցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գործակալությունը նշում է, որ պատվաստման գործընթացի ուղիղ հեռարձակումն իրականացրել է «Կան» հեռուստաալիքը:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 13-ին, Նեթանյահուն հայտնել էր, որ Իսրայելը պայմանավորվել է Pfizer ամերիկյան դեղագործական կորպորացիայի հետ դրա ստեղծած պատվաստանյութի 8 մլն դեղաչափ ձեռքբերելու համար, ինչը կբավարարեր 4 մլն մարդու համար: 2020 թվականի հունիսին Իսրայելը պայմանագիր է կնքել ամերիկյան Moderna ընկերության հետ կորոնավիրուսի դեմ մի քանի միլիոն պատվաստանյութ ձեռքբերելու համար: Նոյեմբերի 1-ին սկսվել են կորոնավիրուսի դեմ իսրայելական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որը ստացել է Brilife անվանումը: «Էդիոթ ախրոնոթ» թերթի տվյալներով՝ 2021 թվականի հուլիսը կարելի է գնահատել որպես ամենավաղ հավանական ամսաթիվը, երբ կսկսվի Brilife պատվաստանյութի զանգվածային կիրառումն Իսրայելում:





























