Մի շարք եվրոպական երկրներ սահմանել են կամ դիտարկում են Մեծ Բրիտանիայի թռիչքների արգելք սահմանելու հնարավորությունը, որպեսզի կանխարգելեն կորոնավիրուսի ավելի վարակիչ տեսակի տարածումը, հաղորդում է BBC-ը:

Բելգիան եւ Նիդերլանդներն արդեն դադարեցրել են թռիչքները Մեծ Բրիտանիայից: Բացի այդ, Բելգիան նաեւ արգելել է գնացքների շարժը Մեծ Բրիտանիայից:

Ավելի ուշ, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, նմանօրինակ որոշում է կայացրել Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, Չեխիան, Ավստրիան, Լատվիան, Բուլղարիան:

Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Լոնդոնում եւ Անգլիայի հարավ-արեւելքում կոշտ լոքդաուն սահմանելու մասին կորոնավիրուսի նոր տեսակի պատճառով, որը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան նախորդը: