Մահացել է Քուվեյթի հանգուցյալ էմիրի որդին՝ երկրում հայտնի ռեֆորմատոր Նասեր Սաբահ ալ Ահմեդ աս Սաբահը, հաղորդում է Associated Press-ը:

Շեյքը 72 տարեկան էր:

Շեյխ Նասերը, որը տարբեր տարիներին զբաղեցրել է երկրի կառավարությունում մի շարք պաշտոններ՝ պաշտպանության նախարարից մինչեւ փոխվարչապետ, դիտարկվում էր որպես թագաժառանգի տիտղոսի համար թեկնածուներից մեկը իր հոր՝ 91-ամյա շեյխ Սաբահ ալ Ահմադ աս Սաբահի մահից հետո:

Չնայած կոռուպցիայի դեմ նրա բոլոր հսկայական ծրագրերն ու ջանքերը մեծ վայելում ունեին՝ երկրի ղեկը փոխանցվել էր նրա հորեղբորը՝ Շեյխ Մեշալ ալ Ահմեդ ալ Ջաբեր ալ Սաբահին:

KUNA պետական տեղեկատվական գործակալությունը չի մանրամասնել՝ ինչպես է մահացել շեյխ Նասերը, սակայն հայտնի է, որ նա ուներ սրտի խնդիրներ, եւ երկու տարի առաջ հեռացրել էին նրա թոքում քաղցկեղը: