Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 29 350 դեպք, ինչն առավելագույն ցուցանիշ է պանդեմիայի սկզբից: Վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 2 877 727-ի կամ բնակչության գրեթե 2 տոկոսը՝ հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով օպերատիվ շտաբում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Համեմատական աճը չի գերազանցում 1 տոկոսը:

Վերջին մեկ շաբաթում երկրում գրանցվել է օրական վարակումների միջինում 19,1 դեպք: Մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշը հավասար է եղել 18,7-ի:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակման 3752 դեպք է հայտնաբերվել Սանկտ Պետերբուրգում, 1523 դեպք՝ Մոսկվայի շրջանում, 501 դեպք՝ Նիժեգորոդսկի շրջանում, 396 դեպք՝ Սվերդլովի շրջանում, 394 դեպք՝ Պսկովի շրջանում: Վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 531 014-ի: