Թուրքիայի փոխնախագահ Ֆուատ Օկտայը չի կարողացել ավարտին հասցնել իր խոսքը կիբերանվտանգության հարցով համաժողովի ժամանակ, հաղորդում է Sozcu թերթը:
Նշվում է, որ ուղիղ եթերում նրա ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, եւ բեմ են բարձրացել բժիշկները:
Թերթի տվյալներով՝ Օկտայի ճնշումն իջել է: Բժիշկները զննել են նրան եւ առաջին բուժօգնություն ցուցաբերել, սակայն չեն հոսպիտալացրել: Փոխանախագահը ցանկացել է վերադառնալ բեմ:
Ամբիոնի մոտ նա նշել է, որ դիսկոմֆորտի պատճառ է դարձել անքնությունն ու հոգնածությունը: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ներկաներին ըմբռնման համար:





























