Միջուկային հրթիռներով ամերիկյան սուզանավը հատել է Իրանի եւ Արաբական թերակղզու միջեւ ռազմակավարական առումով կարեւոր ջրային ուղին, հայտարարել են ԱՄՆ ռազմածովային ուժերում, հաղորդում է AP-ն:

Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը հայտնել է, որ կառավարվող հրթիռներով USS Georgia սուզանավը երկու ռազմական նավերի ուղեկցությամբ անցել է Հորմուզի նեղուցով:

Մերձավոր Արեւելքի ջրային ուղիներում բալիստիկ հրթիռներով սուղանավերի առկայությունը վկայում է տարածաշրջանային գործընկերներությանն եւ ծովում անվտանգության վերաբերյալ ԱՄՆ ռազմածովային ուժերի հակվածության մասին,-հայտարարել են ուժերում:

Ավելի վաղ ամերիկյան զինվորականներն ուղարկել էին երկու ռմբակոծիչ Մերձավոր Արեւելք առաքելությունով, որն ԱՄՆ պաշտոնատար անձինք անվանել էին Իրանին զսպող ուղերձ: