Իսրայելը, կարծես, մոտ է երկու տարվա մեջ թվով չորրորդ ընտրություններին, այն բանից հետո, երբ ձախողվեց խորհրդարանի ցրումը, հաղորդում է AP-ը:
Բանակցությունները, որոնք ուղղված են կառավարության երկու հիմնական կուսակցությունների միջեւ բյուջետային փոխզիջում հասնելուն, ձախողվել են: Քնեսեթի նիստում «Լիկուդ» եւ «Կախոլ լավան» կուսակցությունների անդամները դեմ են քվեարկել եւս երկու շաբաթով բյուջեի կատարման վերջնաժամկետը հետաձգելու առաջարկին:
Եթե կառավարությունը չընդունի բյուջեն մինչեւ երեքշաբթի կեսգիշեր, իսրայելական օրենքը նախատեսում է Քնեսեթի ցրում եւ արտահերթ ընտրությունների անցկացում 90 օր անց:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն ու պաշտպանության նախարար Բենի Հանցի «Կախոլ լավան» կուսակցությունը տարբեր կարծիքներ ունեն ազգային բյուջեի հարցով:
«Մենք չենք ցանկանում ընտրություններ, սակայն չենք վախենում ընտրություններից, քանի որ մենք կհաղթենք»,-գրել է Նեթանյահուն թվիթթերի իր էջում:





























